Բավ է պառակտվել
07-07-2022 11:45

Հայաստանում կտրուկ աճել է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ ցանկացողների թիվը

Հայաստանում 2022 թվականի առաջին կիսամյակում կտրուկ աճել է քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը։ Այս մասին հինգշաբթի օրը խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

«2022 թվականին, հատկապես վերջին 2 ամիսներին, ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև անձնագրի և նույնականացման քարտի համար դիմողների թիվը հասել է անհավանական մեծ ծավալի»,- ասաց նա։

Ֆիդանյանն ընդգծեց, որ եթե ամբողջ 2021 թվականին նույնականացման քարտ է ստացել 98 635 քաղաքացի, ապա 2022 թվականի առաջին կիսամյակում՝ 105 169 քաղաքացի։

Նախօրեին ոստիկանությունը հայտնել էր, որ եթե 2021 թվականի հունվար-հունիսին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը եղել է 3448, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածի համար՝ 9917 (մոտ երեք անգամ ավելի)։