Բավ է պառակտվել
30-06-2022 18:57

Հայաստանը Թուրքիայի հետ սահմանին Արաքս գետը կվերադարձվի իր նախկին հունը

Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել ֆինանսավորել Արաքս գետն իր նախկին հունը վերադարձնելու աշխատանքները հետագա փլուզումներից խուսափելու համար։ Այդ նպատակի համար կհատկացվի 22 380 000 դրամ (շուրջ 55հազ․ դոլար)։

Գործադիրի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թուրքիայի հետ սահմանին մոտ 6,5 կմ երկարությամբ հատվածում անհրաժեշտ է վերականգնել Արաքս գետի նախկին հունը և վերացնել գետի հունի մի մասի փլուզման պատճառ դարձած վտակներից մեկը։

Առաջարկվում է Արաքս գետի ներկայիս հունի վրա դիմհարային պատնեշ կառուցել գետի ջրերը նախկին հունն ուղղորդելու համար և վերականգնել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ հողապատնեշը:

Արաքս գետը Անդրկովկասի խոշոր գետերից է։ Այն սկիզբ է առնում Թուրքիայի արևելքում և հոսում է հայ-թուրքական սահմանի երկայնքով, այնուհետև Թուրքիայի և Նախիջևանի (ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում) և Իրանի և Ադրբեջանի միջև։