Բավ է պառակտվել
07-07-2022 17:58

Հայաստանում մեղմացնում են ռուսաստանցիների կեցության պահանջները

Հայաստանի իշխանությունը քննարկում է ռուսաստանցիների համար երկրում երկարաժամկետ գտնվելու պահանջները մեղմելու հարցը, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի մախարար Վահան Քերոբյանը։

«ՀՀ–ի տարածքում սահմանափակումներ կան` առանց գրանցման կարելի է մինչև 6 ամիս մնալ երկրում, բայց այժմ իշխանություններն աշխատում են այդ պահանջները մեղմելու ուղղությամբ», – ասել է նախարարը։

Մնացած հարցերում, շեշտել է նախարարը, Հայաստանը business-friendly միջավայր է, ֆիսկալ մարմիններն էլ ամեն կերպ աջակցում են և ոչ թե խանգարում բիզնեսին։

Ըստ Քերոբյանի՝ մարտի սկզբից ի վեր երկարաժամկետ գտնվելու նպատակով ՌԴ–ի շուրջ 30 հազար քաղաքացի է տեղափոխվել Երևան։

«Նրանք իրենց ազդեցությունն են թողնում քաղաքի վրա։ Մենք խնդիր էինք դրել օգնել նման մարդկանց, նրանց կացությունն ավելի հարմարավետ դարձնել։ Այն արձագանքը, որ ստանում ենք մեր ռուս ընկերներից, ցույց են տալիս, որ նրանց դուր է գալիս կյանքը Հայաստանում, նրանց ոչինչ չի անհանգստացնում, ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք կատարել մեր խնդիրը»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները հաշիվներ են բացել, ստեղծել ավելի քան 1,2 հազար ընկերություն և ԱՁ։ «Բացի այդ, ռուսաստանցիները փոխում են երկրի սոցիալական դեմքը, բնապահպանական շարժում են սկսել, կայքերում արձագանքների մշակույթ են զարգացնում։ Հայաստանում առանձնապես չէին սիրում արձագանքներ գրել, իսկ համակարգը աղքատ էր, իսկ հիմա հարցումներն այս համակարգը արդիական են դարձրել, կայքերում արձագանքների ծավալը մեծացել է, և հիմա հայերն իրենք էկժլ հաճույքով օգտվում են դրանից»,- ընդգծել է Քերոբյանը։