Բավ է պառակտվել
06-06-2022 14:03

Հայաստանում կրճատվում է մահացությունը, հայտնի են հիմնական պատճառները

Հայաստանում 2022 թվականի հունվար-ապրիլին մահացել է 10 700 մարդ, ինչը 7,3%-ով պակաս է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Մարդկանց կեսից ավելին (55,6%-ը կամ 5944 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով, այս ցուցանիշը 2,1%-ով ավելի է, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում։

Մահվան պատճառների թվում երկրորդ տեղում նորագոյացություններն են (16% կամ 1715 մարդ, անկումը 3,1%)։

Մահվան այլ պատճառներից են շնչառական հիվանդությունները (9,6% կամ 1026 մարդ, 17% աճ), COVID-19 (6,3% կամ 674 մարդ, 59,5%նվազում), մարսողական համակարգի հիվանդությունները (4 ,2% կամ 446 մարդ, 2% նվազում)։։