Բավ է պառակտվել
16-11-2022 19:32

Հայաստանոմ տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջին նիստը

Չորեքշաբթի Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, հայտնում են ԱԱԾ-ից։

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ներկայացրեց նոր ձևավորված հանձնաժողովի խնդիրները և հույս հայտնեց, որ հանձնաժողովի վերանայված կազմն ու գործառույթները թույլ կտան առավել համակարգված և փոխհամաձայնեցված եղանակով իրականացնել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց որոնողական և վերադարձնելու աշխատանքները:

Այնուհետև տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած հասարակական կազմակերպությունների ընտրություն: Դիմում ներկայացրած կազմակերպություններից ընտրվեցին երեքը՝ «Լույսի ճրագ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը:

Հանձնաժողովի նախագահի կողմից հանձնաժողովի անդամներին տրվեց կոնկրետ հանձնարարականներ:

Հանձնաժողովը ստեղծվել է վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ին ընդունված որոշմամբ։

Վերջին տվյալներով՝ Արցախում 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը կորցրել է 3812 մարդ, 217 քաղաքացի համարվում է անհետ կորած, 141 զինվորական և քաղաքացիական անձ վերադարձվել է ադրբեջանական գերությունից։ Հաղորդվում է նաև 2022 թվականի սեպտեմբերյան էսկալացիայի ժամանակ գերի ընկած հայ զինվորների մասին։