Բավ է պառակտվել
31-08-2021 19:59

Հայաստանում զինծառայության ժամկետը կարող է կրճատվել 20 տոկոսով․ Գրիգորյան

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է զինվորական ծառայության տևողությունը մինչև 20%-ով նվազեցնելու հավանականության մասին:

«Անհրաժեշտ է անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի: Այս կերպ հնարավոր է որոշակիորեն կրճատել զինվորական ծառայության ժամկետն», - ասել է նա «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով, դա կմեծացնի քաղաքացիների բանակում ծառայելու ցանկությունը, քանի որ ոմանց համար ծառայության ժամկետը կարող է խոչընդոտ հանդիսանալ:

«Բացի այդ, մենք տեսնում ենք, որ պրոֆեսիոնալ բանակը, 21 -րդ դարի բարեփոխումները և հնարավորությունները կարող են ապահովել ավելի սեղմ ժամկետում այն գիտելիքների և հմտութոյւնների մատուցում զինծառայողներին, որոնք նրանք ստանում են այս երկու տարվա ընթացքում», - ասել է նա:

Գրիգորյանը նշել է նաև, որ ավելացել է եռամսյա վարժական հավաքների թիվն, ինչը հնարավորություն է տալիս բարձրացնել բանակի և պաշտպանության հանրային հնարավորությունները և ունենալ արդյունավետ բանակ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստանում պրոֆեսիոնալ բանակի անցնելու ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ ժամկետային զինվորական ծառայության և ուսումնական ճամբարների կառուցվածքը էապես կփոխվի, կապահովվի բանակի տեխնոլոգիական արդիականացումը, կներդրվի կառավարման ավտոմատացված համակարգ, կբարձրանա զինվորական ծառայության գրավչությունը:

Հայաստանում օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ն անցկացվում են շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ՝ պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։ Նշվում է, որ ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության մեջ։