Բավ է պառակտվել
12-11-2021 10:34

Հայաստանում ավելի կցրտի

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրվա եղանակը Հայաստանում։

Այսպես, նոյեմբերի 12-16-ը հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաքում, սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիս-արևելյան՝ վայրկյանում 2-5 մետր արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ին 10-12 աստիճանով նվազելուց հետո 12-13-ին գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով։

Երևանում ուրբաթից երեքշաբթի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 8-12 աստիճանի սահմաններում։