Բավ է պառակտվել
13-03-2020 12:22

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի մինչև -10 աստիճան ցուրտ

Հայհիդրոմետը ներկայացնում է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Հանրապետության տարածքում մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Մարտի 14-ի գիշերը, մարտի 15-ին՝ առանձին վայրերում, մարտի 14-ին, 16-ի ցերեկը և 17-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։

Երևանում ուրբաթ, կիրակի ցերեկն ու գիշերը կլինի չոր եղանակ, իսկ շաբաթ և լույս կիրակի գիշերը, երկուշաբթի ցերեկն ու երեքշաբթի սպասվում են տեղումներ։

Մարտի 13-ի գիշերը օդի ջերմաստիճանի 4-5 աստիճանով բարձրացումից հետո, 13-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Հանրապետությունում ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 17-ի գիշերը Շիրակում, Գեղարքւոնիքում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի լեռներում․ այստեղ սնդիկի սյունը կիջնի մինչև 5-10 աստիճան ցուրտ։

Մայրաքաղաքում ուրբաթ ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի 19-21 աստիճան տաքության, շաբաթ և կիրակի օրերին կկազմի 16-18 աստիճան, երկուշաբթի կնվազի մինչև 9-11 աստիճան, իսկ երեքշաբթի՝ մինչև 3-5 աստիճան տաքության։ Ընդ որում, մարտի 17-ի գիշերը Երևանում սպասվում է 0-ից մինչև 2 աստիճան տաքություն։