Բավ է պառակտվել
30-01-2020 18:11

Զինվորական ծառայությունից խուսափածներին սպասվում է ազատազրկում՝ 3-ից 5 տարի

Մինչև 2019 թ–ի դեկտեմբերի 31–ը 27 տարին լրացած անձիք, ովքեր խուսափել էին զինվորական ծառայությունից ` 3․6 մլն դրամ վճարում էին, զինգրքույկ էին ձեռք բերում և ազատվում քրեական պատասխանատվությունից։ Ընթացակարգը այսպես էր։
Բանակից խուսափածները վերադառնում էին հայրենիք, դիմում էին գրում համապատասխան վայրում ու նրանց նկատմամբ հետախուզումը դադարեցվում էր։ Սակայն 2020 թ–ի հունվարի մեկից նրանց այլևս հնարավորություն չի ընձեռնվի գումար վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։
«Օրենքը հանդիսացել է կոնկրետ ժամանակահատվածում, կոնկրետ քաղաքական-տնտեսական հիմնավորվածության շրջանակներում պետության կողմից դրսևորված խրախուսական ակտ: Օրենքի գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքի պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, »,-ասաց ՊՆ Դավիթ Տոնոյանը։
Տոնոյանը շեշտեց, որ այս կարգավորումն արդարացի չէ իրենց սահմանադրական պարտքը կատարած ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Միաժամանակ այդ տարիների ընթացքում չի նվազել նաև զորակոչից խուսափողների թիվը, ինչը, ըստ Տոնոյանի կապված է նույն օրենքի հետ։ Խոսքը 1992թ–ին ծնված քաղաքացիների մասին է, որոնք առաջին անգամ զորակոչից խուսափել են 2010թ–ին։
Քրեական հետապնդում չի լինի, եթե անձը արդեն այլ երկրի քաղաքացի է, հաստատաված է նրա անառողջ լինելը, կամ հաստատված է ընտանեկան վիճակը։ Ամեն զորակոչի համար 200 հազար դրամ վճարված երիտասարդների թիվը շատացել է՝ հատկապես նախորդ տարվա դեպտեմբեր մասին։ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը սակայն կոնկրետ տվյալներ չի հրապարկում, ասում է շատ են։
Առայժմ միայն քնն աչական կոմիտեն է ամփոփել տվյալները՝ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը նշում է․ «2019 թ–ին 228 անձ ներկայացել է վարույթ իրականացնող մարմին, մեկնել ծառայության և վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է» ։
Քանի դեռ նոր օրենք չկա ապա բոլոր հայաստանիցիները պետք է վերադառնան հայրենիք ու զինվորական ծառայության անցնեն։ Իսկ ծառայությունից խուսափածներին սպասվում է ազատազրկում՝ 3- ից 5 տարի:

 

Արմինե Գևորգյան