Բավ է պառակտվել
15-04-2022 10:52

Հայաստանում հաստատվել են ամառային զորակոչի և զորացրման ժամկետները

Հայաստանի կառավարությունն ուրբաթ ընդունել է ամառային զորակոչի և զորացրման կատարման մասին որոշումը։

Ինչպես նշվում է որոշման մեջ, շարքային անձնակազմի պարտադիր և այլընտրանքային ծառայության զորակոչը կկատարվի 2022թ․ ապրիլի 18-ից հուլիսի 22-ը ներառյալ (ԶՈւ շարքերի աանմիջական համալրումը կիրականացվի հունիսի 13-ից հուլիսի 31-ը ներառյալ)։

Զորակոչը վերաբերում է Հայաստանի այն քաղաքացիներին, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Կառավարության որոշմամբ՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ը կիրականացվի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրում (բուն զորացրումը կիրականացվի հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ)։

Զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծվել է հանրա­պետա­կան զորակոչային հանձնաժողով, հաստատվել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը, նախատեսվել են տարբեր միջոցառումների իրականացման ձևաչափերը և ժամկետներն, այդ թվում՝ ռազմական ոստիկանության կողմից զինծառայությունից խուսափողների նկատմամբ հետախուզում հայտարարելը։ ՀՀ ԱԳՆ-ին հանձնարարվել է ծանուցել արտերկրում գտնվող և երկրի դիվանագիտական ​​ներկայացուցչություններում կամ հյուպատոսություններում հաշվառված բոլոր զինապարտ տարիքի քաղաքացիներին, ինչպես նաև ապահովել նրանց վերադարձը հայրենիք՝ զինվորական ծառայություն անցնելու համար։
Միաժամանակ նախատեսվում է միջոցառումներ իրականացնել զինված ուժերում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։
Զորակոչի կազմակերպման կապակցությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնարարվել է մինչև մայիսի 17-ը ՊՆ ներկայացնել այն ուսանողների ցուցակները, ում 18 տարին կլրանա մինչև հունիսի 30-ը ներառյալ, իսկ մինչև հուլիսի 21-ը՝ ընդունված զորակոչիկների ցուցակներները։