Բավ է պառակտվել
07-11-2018 16:43

Հայաստանում կավելանան թոշակների և երեխայի ծննդյան նպաստների գումարները

Հայաստանում նվազագույն կենսաթոշակի և երեխայի ծննդյան նպաստները կբարձրանան, այս մասին այսօր` չորեքշաբթի օրը, խորհրդարանական հանձնաժողովներում 2019թ․պետական բյուջեի նախագիծը քննարկելիս հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը:

Ըստ նրա, կենսաթոշակների նվազագույն մակարդակը 2019 թվականին կկազմի 25 հազար դրամ (51 դոլար): Փոփոխությունները կազդեն մոտ 85 հազար կենսաթոշակառուի վրա, որոնցից 17 հազարը աշխատանքային ստաժ ունեցող թոշակառուներ են:

«Նախատեսվում է, որ աճից հետո ավելի ցածր կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուներ երկրում չեն լինի», - ասել է Մանուկյանը` հավելելով, որ կենսաթոշակային էլեկտրոնային համակարգը կթարմացվի ամբողջ գործընթացը ավտոմատացնելու համար:

Նա նաև նշել է, որ կվերանայվեն երեխայի ծննդյան նպաստները: Մասնավորապես, 2019 թ. երկրորդ երեխայի ծննդյան նպաստը 50 հազար դրամից ($ 102) կբարձրանա մինչեւ 150 հազար դրամ ($ 153), ինչն ուղղված է երկրում ծնելիության աճի խթանմանը:

Միևնույն ժամանակ, Մանուկյանը նշել է, որ երեխայի խնամքի նպաստի չափը կմնա նույնը:

Նվազագույն աշխատավարձը կպահպանվի 55 հազար դրամի չափով (մոտ $ 112):