Բավ է պառակտվել
12-06-2020 11:19

Հայաստանում երրորդ անգամ երկարաձգվեց կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը

Ուրբաթ օրը կայացած արտահերթ նիստին Հայաստանի կառավարությունը որոշեց կրկին երկարաձգել COVID-19-ով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը:

Ներկայացնելով որոշման մանրամասները, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ արտակարգ դրության ռեժիմը, որը հայտարարվել է Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին, ապա երկարաձգվել մինչև հունիսի 13-ը, ժամը 17-ը ներառյալ կրկին երկարաձգվում է մեկ ամսով` մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը -ամը 17։00-ն ներառյալ։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից անմիջապես հետո:

Որպես երկրում արտակարգ դրության երկարաձգման հիմնավորում, նշվում է, որ հունիսի 12-ի դրությամբ Հայաստանում գրանցել է նոր կորոնավիրուսով հիվանդության 15.2281 դեպք, որից 5639-ն առողջացել են, 258-ը՝ մահացել:

Նշվում է նաև, որ հիվանդների թվի աճը և վիրուսի հետագա տարածումը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով 2020թ մարտի 16-ին Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։ Ապրիլի 13-ին կառավարությունը երկարաձգել է ԱԴ-ն մեկ ամսով՝ մինչև մայիսի 14-ն, ապա ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը։

Ընդ որում, մարտի 24-ին սահմանված ազատ տեղաշարժի և որոշակի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները հանվել են մայիսի 4-ին, իսկ մայիսի 18-ից վերսկսվել է հասարակական տրասպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հասարակական սննդի կետերի աշխատանքը։