Բավ է պառակտվել
14-10-2022 12:20

Հայաստանում ապաստարանների մաքրման և կահավորման աշխատանքներ են տարվում

Հայաստանում աշխատանքներ են տարվում Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ գտնվող ապաստարանների մաքրման և կահավորման ուղղությամբ։

Աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար ԱԻՆ պետ Արմեն Փամբուխչյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպրյանը այցելել են ապաստարաններ, նախարարը նախանշել է հետագա անելիքները, տրվել հանձնարարականներ։

Փամբուխչյանը նշել է, որ ապաստարանները գտնվում են վարչության և անձամբ իր ուշադրության կենտրոնում, պարբերաբար հաշվետվություններ են ներկայացվում մաքրման և կահավորման աշխատանքների վերաբերյալ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը սերտ համագործակցության մեջ է համայնքապետարանների հետ և պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։