Բավ է պառակտվել
12-03-2021 14:37

Հայաստանում 1 օրում տեղացել է ամսական նորմայի չափ ձյուն, որոշ վայրերում դիտվել է հազվադեպ եղանակային երևույթ (ֆոտո, տեսանյութ)

Ինչպես և կանխատեսվում էր, հազոր ցիկլոնով պայմանավորվաշ մարտի 11-12 հանրապետության մաբողջ տարածքում գրանցվել են ձյան առատ տեղումներ, հայտնում է ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Բացառություն են կազմել Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ տեղումները եղել են ձնախառն անձրևի և թաց ձյան տեսքով»,- նշվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։

Ամենաինտենսիվ տեղումները գրանցվել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, որտեղ առանձին հատվածներում 24 ժամում դիտվել է ամսական նորմայի չափ տեղում։

Ձյան ծածկի առավելագույն ավելացումը մեկ օրում գրանցվել է Սիսիանի և Գորիսի հատվածներում՝ 30-35սմ, Ջերմուկում՝ 35սմ, Որոտանի լեռնանցքում՝ 30սմ։

Սիսիանում և Կապանում ձյան տեղումներն ուղեկցվել են ուժեղ ամպրոպներով, ինչը հազվադեպ երևույթ է։
«Այսօր ցերեկը ցիկլոնի ակտիվ ազդեցությունը կպահպանվի մինչև կեսօր: Շրջանների զգալի մասում կշարունակվեն ձյան տեղումները, Վայոց Ձորում և Սյունիքում ձյունը կլինի ինտենսիվ։ Երեկոյան ժամերին ցիկլոնային դաշտը դուրս կգա Հայաստանի տարածքից և տեղումները կդադարեն», – ասվում է հաղորդագրության մեջ։

Իր հերթին, հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Ջերմուկում ուժեղ ձյունամրրիկի կադրեր՝ նկարահանված մարտի 12-ին օգտատեր Հայկուհի Առաքելյանի կողմից։