Բավ է պառակտվել
13-09-2021 10:25

Հայաստանում թողարկվել է Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված հուշադրամ

Կենտրոնական բանկը թողարկել է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված հուշադրամ 5000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում 300 հատ քանակով:

Դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը` հավերժության նշանի ֆոնին, դարձերեսին՝ ոճավորված եռագույնը, զարդանախշ և «30-ամյակ» մակագրությունը:

Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես), Վարդան Վարդանյանը (դարձերես)։

Անկախության հռչակման պատոմւթյունը

1991թ․ սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ Հանրապետության դարաշրջանը։ Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ:

1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը:

Անկախ ժողովրդավարական պետության կազմավորումը նպաստել է ազգային ինքնագիտակցության և ավանդույթների պահպանմանն ու ամրապնդմանը, նաև բարձրացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու դերը հասարակական կյանքում։ Անկախության ժամանակաշրջանի կարևորագույն նվաճումներից է ազգային բանակի՝ որպես հայոց պետականության պաշտպանի կայացումը:

Այսօր Հայաստանը Միացյալ ազգերի կազմակերպության, Անկախ Պետությունների ամագործակցության, Եվրոխորհրդի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և 40-ից ավելի այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։