Բավ է պառակտվել
17-11-2022 15:54

Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի կենսաբանական անձնագրերի տրամադրումը

Հինգշաբթի ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կկարողանան ստանալ սովորական (հին նմուշի) անձնագրեր՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։

Համապատասխանաբար, մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը:

Հին նմուշի անձնագրերը պետք է դադարեցվեին թողարկվել 2023 թվականի հունվարի 1-ից, առաջարկվում է երկարացնել այդ ժամկետը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։