Բավ է պառակտվել
26-01-2023 11:29

Հայաստանում ճանապարհային երթևեկության նոր կանոններ կներդրվեն

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում ընդունել է ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք փոփոխություններ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ առաջարկվում է 5 խումբ փոփոխություններ, որոնցից առաջինը վերաբերում է նոր ճանապարհային նշանների ներդրմանը, այդ թվում՝ «անկյունագծային հետիոտնային անցմանը»։

«Այս նշանը նախատեսված է այն խաչմերուկների համար, որտեղ ժամում 900-ից ավելի մարդ է լինում: Ցանկալի է սահմանել կանոններ, երբ չորս կողմից մեքենաները կանգ են առնում, և հետիոտները կարող են ճանապարհը հատել ոչ միայն ուղիղ, այլև անկյունագծով»,- ասաց նա ասաց։

Նախարարն ընդգծեց, որ կստեղծվեն նաև հատուկ նշաններ էլեկտրամոբիլների, որոշ ծառայությունների համար։։

Սանոսյանը նաև նշեց, որ ստեղծվել է մեխանիզմ, որպեսզի տարբեր թույլատրելի արագությամբ ճանապարհների անկյունային խաչմերուկներում, որտեղ շենքեր կան, և վարորդներն ունեն տեսանելիության խնդիր, տեղադրվի «Կանգառ» նշան։

«Կարգավորված են նաև հանրապետական և միջպետական ճանապարհներին «արհեստական անհարթությունների» հետ կապված խնդիրները՝ այսուհետ որոշ դեպքերում, հատկապես դպրոցների և մանկապարտեզների մոտ, թույլատրվում է դրանց տեղադրումը»,- ընդգծեց նա։

Նախարարն ասաց, որ առաջարկվում է հետիոտնային անցումները գծանշել ոչ միայն ասֆալտի վրա գծանշումներով, այլ նաև ճանապարհի վրա տեղադրել հատուկ նշան, որպեսզի գիշերը և վատ տեսանելիության պայմաններում դրանք ավելի տեսանելի լինեն վարորդների համար։