Բավ է պառակտվել
15-11-2022 20:55

Հայաստանում ձերբակալվել է մարտական ​​դիրքում ծառայակցին սպանելու մեջ կասկածվող ժամկետային զինծառայողը

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ ՝ զինծառայողի կողմից ծառայակցի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում է հանրապետության քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախնական տեղեկություններով՝ նոյեմբերի 15-ին, ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը «АК-103» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել, որի հետևանքով դիրքի ավագ, շարքային Վ․ Հովսեփյանը ստացել է հրազենային վիրավորում։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը։

Կրակահերթ արձակած պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը նույն օրը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն: