Բավ է պառակտվել
28-10-2021 12:54

Հայաստանում կփակվեն «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ները

Հայաստանում «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ները կփակվեն։
Համապատասխան որոշումը հինգշաբթի կայացրել է Հայաստանի կառավարությունը։

Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ կառավարության այդ նախագծով 2022թ․-ին 1,2մլրդ դրամ կխնայվի։

«Բայց այս նածագիծը միայն միջոցների խնայողության մասին չէ։ Այն քրեակատարողական համակարգի հետագա բարելավման շատ կարևոր մեկնարկ է»,- ասել է նա։

«Այսօր կա 5346 տեղ, որտեղ կարող են պահվել ազատազրկվածները, բայց իրականում այն համալրված է 2113-ով։ Գրեթե մեր բոլոր քրեակատարողական հիմնարկները կիսով չափ դատարկ են։ Սա, իհարկե, քրեական արդարադատության ոլորտում մի շարք բարեփոխումների և իրականացված աշխատանքների արդյունք է»,- ասել է նա։

Համեմատության համար նախարարը նշել է, որ եթե մի քանի տարի առաջ երկրում կար 4530 ձերբակալված և ազատազրկված անձ, ապա այսօր՝ 2113։

«Կկրճատվի նաև 280 հաստիկ, 70 աշխատող կտեղափոխվի այլ ՔԿՀ՝ աշխատանքի, 50-ը՝ պրոբացիայի ծառայություն, մնացածը լինելու են կադրերի ռեզերվում, պարզաբանեց նախարարը։ «Այստեղ էլ ունենք խնդիր՝ կրճատել այն աշխատակիցներին, որոնց վարքը դգոհություն է առաջացրել, կան բարեվարքության կասկածներ, նրանց հաշվին ունենալ աշխատավարձի աճ», - ասաց Անդրեասյանը։