Բավ է պառակտվել
20-02-2023 10:04

Հայաստանում եղանակը զգալիորեն կտաքանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Այսպես, փետրվարի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-ի գիշերը, 22-ի ցերեկը և 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 4-6 մ/վրկ, փետրվարի 20-23-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ին ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում փետրվարի 21-ին հնարավոր են տեղումներ. Երկուշաբթի օրը ցերեկային ժամերին մայրաքաղաքում կլինի 11-13 աստիճան տաքություն, իսկ առաջիկա չորս օրերին 6-12 աստիճան։