Բավ է պառակտվել
15-11-2022 13:10

Հայաստանում կպարտադրեն վերանվանել բուքմեյքերական անվանումներով լրատվամիջոցները

Հայաստանում կպարտադրեն վերանվանել բուքմեյքերական անվանումներով տեսալսողական լրատվամիջոցները։

Օրենքի նախագծի հեղինակ պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով՝ տեսալսողական լրատվամիջոցները պետք է անվանափոխվեն վեց ամսվա ընթացքում, այլապես նրանք չեն կարողանա լիցենզիա ստանալ։

Ընդ որում, արգելքը կտարածվի ոչ միայն բուքմեյքերական ընկերությունների անվանումների, այլ նաև խաղատների, շահումով այլ խաղերի անվանումների վրա։