Բավ է պառակտվել
09-02-2023 21:28

Հայաստանում կանայք շուտով կկարողանան ժամկետային զինվորական ծառայության անցնել

Հայաստանում կանայք կարող են ժամկետային զինծառայության անցնել հաջորդ ձմեռային զորակոչից։

«Կարծես թե մտնում ենք մեկ այլ կարևոր բարեփոխման գործընթացի գործնական փուլ։ Մենք հնարավորություն ենք ընձեռում կանանց վեցամսյա ժամկետով անցնել ժամկետային զինծառայության կամավոր հիմունքներով»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։

Նրա խոսքով, վեց ամիս հետո կին զինծառայողները ևս իրավունք կունենան շարունակել պայմանագրային ծառայությունը «Հայրենիքի պաշտպան» ծրագրի շրջանակում։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին նշեց, որ նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ։ «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասցնենք ձմեռային զորակոչին (2023թ. դեկտեմբեր, խմբ.), քանի որ չեմ կարող ասել՝ կհասցնե՞նք ամառային զորակոչին ենթակառուցվածքների մասով»,- ասաց նա։

Ի պատասխան` Փաշինյանը նշեց, որ կանանց համար պետք է ստեղծվեն նոր ենթակառուցվածքներ։