Բավ է պառակտվել
22-08-2018 13:56

Հայաստան է ժամանել Բելգիայի Ֆիլիպ թագավորը

Հայաստան է ժամանել Բելգիայի թագավորական ընտանիքը՝ Ֆիլիպ թագավորի գլխավորությամբ, տեղեկացրել է արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
"Թագավորական ընտանիքի Հայաստան այցը մասնավոր է", - հայտնել է Նաղդալյանը:
Ֆիլիպ թագավորի և նրա ընտանիքի Հայաստան այցի այլ մանրամասներ չեն տեղեկացվում:
Ֆիլիպը Բելգիայի թագավոր է հռչակվել 2013թ. հուլիսին իր հոր՝ Ալբերտ II գահից հրաժարվելուց հետո: