Բավ է պառակտվել
19-12-2021 15:37

Հայաստան են վերադարձել նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից գերեվարված 10 ռազմագերի

Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է Ադրբեջանից 10 հայ ռազմագերու վերադարձը։

«Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերի վերադարձել են հայրենիք»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Գերատեսչությունը հրապարակել է նաև վերադարձած գերիների անուններն ու ծննդյան ամսաթվերը։

Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանը կիրակի օրը Հայաստանին է փոխանցել 10 հայ զինծառայողի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին երկու երկրների սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ԱՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական ​​հանձնաժողովին։

Նշվում է, որ Եվրամիության միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել 10 հայ զինծառայող։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 4-ին, Բաքուն Հայաստանին էր հանձնել նոյեմբերի 16-ի բախումների ժամանակ գերեվարված 10 հայ զինծառայողի։ Այն ժամանակ դա տեղի էր ունեցել ռուսական կողմի միջնորդությամբ։ Դրա դիմաց Երևանը Բաքվին է փոխանցել Ղարաբաղի ականապատ դաշտերի քարտեզները։