Բավ է պառակտվել
28-02-2023 13:04

Հայկական բանակում որոշել են խստացնել պայքարը ոչ կանոնադրային հարաբերությունների և սմարթֆոնների դեմ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պահանջել է ուժեղացնել պայքարը ՀՀ զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների և արատավոր բարքերի դեմ։

N-րդ զորամասում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զորամիավորման հրամանատարը ներկայացրել է ենթակայությամբ գործող զորամասերում արձանագրված կարգապահության խախտումների վիճակագրությունը, բացահայտված դեպքերը, որոնց վերլուծությունը թույլ կտա արատավոր երևույթների դեմ պայքարի նոր լուծումներ գտնել:

Պապիկյանն ընդգծել է նման դեպքերի կրկնությունը բացառելու կարևորությունը և նշել, որ այս պայքարում կարևորագույն քայլը դեպքերի իրական պատճառները հայտնաբերելն ու կանխարգելիչ որոշումներ ընդունելն է:

Պապիկյանը ռազմական ոստիկանության կայազորային ստորաբաժանման հրամկազմին տվել է ցուցումներ՝ զորամասերում, մարտական դիրքերում արձանագրված յուրաքանչյուր դեպքի առնչությամբ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել և ուժեղացնել հսկողությունը ոչ միայն կարգապահության առանձին դրվագները, այլև սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսների առկայությունը զինծառայողների շրջանում բացառելու համար:

Նախարարը նշել է, որ այս ուղղությամբ առաջիկայում կիրականացվեն կտրուկ քայլեր:

Բանակում արգելվել են սմարթֆոնները՝ ՃՏՊ-ների թվի ավելացման պատճառով
«Ուզում եք, որ այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների»։Սերժ Սարգսյանի պատասխանը Փաշինյանին։
Հայկական բանակը զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին․ Global Firepower Center
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանը խստացրել է վերահսկողությունը 6 երկրի ուղղություններով
Հայկական բանակը հարվածներ է հասցրել ադրբեջանական ռազմական ավիաբազային, որտեղ տեղակայված են թուրքական F-16 կործանիչներ