Բա՛վ է պառակտվել
02-04-2020 15:52

«Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մի քանիսի մոտ ախտորոշվել է COVID-19

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։ Այնուհետև, ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում, COVID-19 է հայտնաբերվել նաև վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։ Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։

Հավելենք նաև, որ վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի մյուս աշխատակիցները՝ թվով 28 անձ, այս պահին ևս մեկուսացվել են, կատարվում է նմուշառում։

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ։

Պատմությունը մեզ ասելիք ունի, Հայաստանի անկախությունը կերտած հերոսները այսօր ևս մեզ հիշեցումներ ունեն կատարելու. Արամ Ա
Սարդարապատի հուշահամալիրն այսօր փակ կլինի
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդը կվերակազմավորվի հանրային գրադարանի
Հայաստանի կրթության նախարարը ներկայացրել է բուհերի ընդունելության քննությունների ընթացքը կորոնավիրուսի պայմաններում
Ռոսպոտրեբնադզորը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է սահմանափակումների մեղմացմանը