Բավ է պառակտվել
25-03-2022 23:57

Արցախում ադրբեջանական բայրաքթարների կիրառման հետևանքով երեք հայ զինծառայող է զոհվել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի կողմից «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով զոհված երեք հայ զինծառայողի անունները։
«Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.)»,- հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը։
ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և համածառայակիցներին: