Ըստ haqqin.az-ի, որը վկայակոչում է ՊՆ մամուլի ծառայությանը, նախագահ Իլհամ Ալիեւի կարգադրությամբ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ Գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիգովը ուղեւորվել են «ճակատային զորամասեր, որպեսզի ստուգեն դրանց մարտունակությունը»: ՊՆ-ի ղեկավարությունը, մասնավորապես, այցելել է հրթիռային եւ հրետանային զորքերի զորամաս եւ ծանոթացել դրանց մարտունակությանը, ռազմական տեխնիկայի հնարավորություններին, Գլխավոր շտաբի առաջադրանքների կատարման ընթացքին, նաեւ՝ զինվորների կենսապայմաններին: Զորամասերի մարտունակության հարցում հավաստիանալու համար հրթիռային զորքերը տագնապի ազդանշանով պատրաստ վիճակի են բերվել եւ իրական մարտական պայմաններում հրաձգություն սկսել: Պաշտպանության նախարարը եւ Գլխավոր շտաբի պետը շարունակում են ստուգայցը:
Բավ է պառակտվել