Բավ է պառակտվել
30-11-2021 19:15

Ադրբեջանում կործանվել է պետական սահմանապահ ծառայության ուղղաթիռ, զոհվել է 14 սպա

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և Գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ։

Երեքշաբթի ուսոմնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) ուղղաթիռն, ասվում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և Գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ։

«Այսօր, ժամը 10։40-ին Խըզըյի շրջանում գտնվող Ղարահեյբաթ ռազմական օդանավակայանում ուսումնական թռիչք իրականացնելու ընթացքում վթարի է ենթարկվել երկրի պետական սահմանապահ ծառայությանը պատկանող ռազմական ուղղաթիռներից մեկը։ Ըստ ունեցած տեղեկությունների՝ անձնակազմի անդամների շարքում զոհեր և վիրավորներ կան», - նշված է հայտարարությունում։

Դեպքի վայրում են գտնվում ՊՍԾ և գլխավոր դատախազության ղեկավարները։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զոհվել է 14 սպա։