Բավ է պառակտվել
10-05-2022 19:52

Ադրբեջանը հայտարարել է, թե «իր կազմ է վերադարձնելու է» Տավուշի 7 գյուղ ու Տիգրանաշենը․ Թաթոյանը զգուշացրել է «անկլավային» տրամաբանության վտանգների մասին

Հայաստանի նախկին ՄԻՊ, իրավաբան և իրավապաշտպան Արման Թաթոյանը բացարձակ անընդունելի է անվանել Ադրբեջանի հայտարարությունները, թե Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը «վերադարձվելու են Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով»։
«Այդ հեռանկարը լի է կործանարար վտանգներով. իրավունքների զանգվածային խախտումներ, խաթարվելու է մեր ողջ բնակչության ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անդորրը, ճանապարհների անվտանգությունն ու կապը համայնքների միջև, առաջ են գալու նոր ներքին տեղահանվածներ կամ կենցաղային լեզվով` փախստականներ և այլն»,- գրել է Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա ընդգծել է, որ Տավուշի մարզի նշվող գյուղերն ու Տիգրանաշենը (Հայաստանի Արարատի մարզում՝ խմբ․) եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը: Դրանք պատմական հայկական հողեր են:
««Անկլավային» տրամաբանությունն ինքը հենց մարդու իրավունքների անտեսման, պատմության կործանարար էջերից դասեր չքաղելու հետևանք է, որն անթույլատրելի, դատապարտելի կերպով տևական ժամանակ զարգացնում էին նաև Հայաստանի մի շարք անպատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներ» ,- գրել է Թաթոյանը:
Առհասարակ, նշել է նա, «անկլավ» մեխանիկական-քաղաքական ձևակերպումը պետք է դուրս գա բոլոր քննարկումներից:
Թաթոյանը գրառմանը կցել է անցյալ տարվա` 2021թ. փաստահավաք աշխատանքների արդյուքները ներկայցնող իր ելույթներից մեկի տեսանյութը (նվիրված անկլավներն Ադրբեջանին վերադարձնելու դեպքում Հայաստանի խաղաղ բնակչության անվտանգությանը սպառնացող հարցերին՝ խմբ․)