Բավ է պառակտվել
22-07-2021 10:35

Բաքվում շարունակվում է հայ գերիների, այդ թվում՝ ՌԴ քաղաքացու դատավարությունը

Հուլիսի 22-ին Բաքվում մեկնարկել է հերթական դատական նիստը։ Մեղադրյալի աթոռին են 14 մարդ։

Ադրբեջանում շարունավում է 13 հայ ռազմագերու և Ռուսաստանի մեկ քաղաքացու՝ Էդուարդ Դուբակովի գործով դատավարությունը։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ հինգշաբթի, հուլիսի 22-ին ընթանում է հերթական դատական ​​նիստը: Հայ զինվորականները մեղադրվում են «ահաբեկչական ու դիվերսիոն գործողություններ կատարելու» մեջ: Մեղադրյալներն են Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևան Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը։ 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքացուն, ապա նա մեղադրվում է Ղարաբաղում հայկական զինված ուժերի զորավարժություններին իբր մասնակցելու մեջ: Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրանք են առաջադրել «ահաբեկչություն», «հանցավոր համայնքին մասնակցություն», «Ադրբեջանի պետական ​​սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:
Ինչպես գրում է Sputnik Ադրբեջանը, իր վերջին խոսքում Դուբակովը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և հավատում է դատարանի արդարությանը:

Դատարանը հեռացավ վճիռ կայացնելու:

Ավելի վաղ դատախազը պահանջել էր Դուբակովին դատապարտել 11 տարվա ազատազրկման և արտաքսել պատիժը կրելուց անմիջապես հետո:

Փաստաբանն իր հերթին հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի ​​կռվել Ադրբեջանի զինված ուժերի դեմ և խնդրել դատարանին սա գնահատել որպես մեղմացուցիչ հանգամանք: