Բավ է պառակտվել
11-08-2016 10:52

Հինգ օր շարունակ Երևանում 40 աստիճան տաքություն է սպասվում

Օգոստոսի 11-15-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:

Հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նշված ժամանակահատվածում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 38-40 աստիճան, իսկ գիշերային ժամերին` 23-25 աստիճան տաքություն։