Բավ է պառակտվել
04-06-2020 18:07

Մոտակա օրերին 6 չվերթ կիրականացվի դեպի Հայաստան

Մոտակա օրերին 6 չվերթ կիրականացվի դեպի Հայաստան տարբեր երկրներից։ Չվերթների մանրամասները տեղադրված են Քաղաքացիական ավիացիայի ֆեյսբուքյան էջին։

Եվ այսպես, հունիսի 5-ին կիրականացվի Նոր Սուլթան--Երևան-Նոր Սուլթան չվերթը SCAT ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 04:30, Երևանից մեկնում ժամը 06:00):

Հունիսի 6-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Հունիսի 6-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40):

Հունիսի 7-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Հունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 19:00, Երևանից մեկնում ժամը 19:55):

Հունիսի 8-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով 2020թ մարտի 16-ին Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։ Ապրիլի 13-ին կառավարությունը երկարաձգել է ԱԴ-ն մեկ ամսով՝ մինչև մայիսի 14-ն, ապա ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը։

Ընդ որում, մարտի 24-ին սահմանված ազատ տեղաշարժի և որոշակի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները հանվել են մայիսի 4-ին, իսկ մայիսի 18-ից վերսկսվել է հասարակական տրասպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հասարակական սննդի կետերի աշխատանքը։

Հունիս 4-ի առավոտյան դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի, ընդհանուր առմամբ, 11221 հաստատված դեպք։ COVID--19-ից մահացել է 176 քաղաքացի, ապաքինվել է 3468 մարդ։