Բավ է պառակտվել
15-02-2021 21:00

Երկրաշարժ՝ Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ

Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ եւ արեւելյան երկայնության 45.33⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում): Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: