Բավ է պառակտվել
18-02-2016 13:47

Կանանց միջազգային օրվա առթիվ կհանգստանանք 4 օր

Կանանց տոնի՝ Մարտի 8-ի հետ կապված Հայաստանում 4 օր կլինի ոչ աշխատանքային: Նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 18-ի իր նիստում: Կառավարության որոշման նախագծում նշվում է. «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 2016 թվականի մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016 թվականի մարտի 12-ը` շաբաթ օրը: Այսպիսով, ոչ աշխատանքային օրեր կլինեն մարտի 5-8-ը: Որոշմանը կից հիմնավորման մեջ նշվում է, որ այն բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածից և կապված է Կանանց տոնի՝ մարտի 8-ի հետ: