Բավ է պառակտվել
02-09-2019 20:02

Դեբեդավանում տոն էր.վերաբացվել էր գյուղի միակ մանկապարտեզը (Լուսանկարներ)

  
Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան համայքնում,որը գտնվում է վրաց –հայկական սահմանի վրա, վաղուց ամբողջ գյուղով չէին հավաքվել ու գյուղի փողոցներում վերջին անգամ չէին հիշում, երբ են լսել զուռնա դհոլի ձայնը: Հինգ տարի անց վերաբացված գյուղի միակ մանկապարտեզը միավորել էր ամբողջ գյուղին: Համայնքի ավագանու որոշմամբ 2014 թ ին մանկապարտեզն փակվել էր ու առաջին արձագանքողը եղել էր Անահիտ Բախշյանը: Սակայն հարցը այդպես էլ չլուծվեց և մանկապարտեզը փակվեց: Գումարներն էլ ուղղվեցին գյուղապետարանի աշխատողների աշխատավարձային ֆոնդին: Մեկ տարի առաջ սակայն համայք է այցելում տարածքային կառավարման նախարարը և որոշում են կրկին վերաբացել Դեբեդավանի մանկապարտեզը: Նախաձեռնություն հեղինակ ծնունդով տավուշեցի ,Սուսաննա Մարտիրոսյանը պատմում է, որ գյուղացիները երբ լսեցին,որ մանկապարտեզը վերագործարկվելու է,յուրաքանչյուրը սկսեց իր մասնակցությունը ցուցաբերել վերանորոգման աշխատանքներ՝ իրականացնելու համար: Շինարական աշխատանքներին հատկապես ակտիվ են եղել գյուղի կանայք ու ամեն ինչ արել առանց վարձատրության: Սկզբում որոշվել էր,որ վերանորոգվելու է միայն տանիքը,սակայն նախաձեռնության հեղինակը դիմել է <<Իմ քայլը>> հիմնադրամին՝ արդյունքում հիմնադրամը հանձն էր առել այն վերանորոգել ամբողջությամբ:

  
<< Տրամադրվել է 5 մլն շինարարական աշխատանքների համար,ևս 1 մլն գույքի ձեռքբերման համար:Ամբողջ գյուղը մասնակցում էր՝տատիկներ,պապիկներ,ուսանողներ ուսուցչական կոլեկտիվներ>>,- ասում է Սուսաննա Մարտիրոսյանը:
Մանկապարտեզը հիմնովին նորոգվել է, փոխվել են հատակն ու առաստաղը։ Գործընկերների աջակցությամբ էլ այն կահավորվել է։ Մանկապարտեզի ավագ դաստիարակ Մառլենա Բաբայանը նշում է,որ այս տարի մանկապարտեզ կհաճախեն 34 երեխա
<<Այս ընթացքում շատ դժվարին օրեր են եղել:Մայրիկները չեն կարողացել աշխատանքի գնալ,թեկուզ իրենց այգում աշխատելու համար,քանի որ երեխաների խնամելու հարց կար:Իսկ հիմա բոլորս ուրախ ենք ,որ վերջապես մեր երեխաները կգան մանկապարտեզ ու արդեն պատրաստված ,որոշակի գիտելիքներ ձեռք բերած կգնան դպրոց>>>-ասում էտիկին Բաբայանը:
Բացման արարողության ներկա էր <<Իմ քայլը>> հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը,ով խորհրդանշական համարեց այն ,որ ուսումնական տարվա շեմին է բացվում մանկապարտեզի դռները:
<<Մեր փոքրիկները պետք է ունենան ամենալավ պայմանները, որովհետև նրանք տաղանդավոր են․ մենք դրանում այսօր համոզվեցին։ Եվ մենք պարտավոր ենք նրանց ապահովել ամեն ինչով, որպեսզի նրանք ունենան երջանիկ մանկություն։ Մենք դա մեր պարտքն ենք համարում և օր ու գիշեր աշխատում ենք դրա համար։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլորին՝ գաղափարի հեղինակին, հիմնադրամի բոլոր նվիրատուներին, Դեբեդավանի կանանց ովքեր իրենց ձեռքերով նորոգել են մանկապարտեզը։ Շնորհակալություն, որ այսպիսի գեղեցիկ միջավայր եք ստեղծել>>,-ասաց Աննա Հակոբյանը:

  

<<Երբ առաջին անգամ այցելեցի համայնք ու եղա հենց այս շենքում պարտավորվածոթւյուն զգացի, որ այն պետք է մենք վերանորոգենք ամբողջությամբ>>,-ասում է <<Իմ քայլը>> հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
‹‹Մանկապարտեզի բացումը շատ կարևոր է ոչ միայն ծնողներին ազատ ժամանակ տրամադրելու առումով, որպեսզի կարողանաք աշխատել, այլ նաև մեր երեխաների զարգացման տեսանկյունից՝ միմյանց հետ շփվելու, միասին մեծանալու համար։ Սա կարևոր իրադարձություն է։ Մենք այցերի միջոցով հետևել ենք, թե ինչպիսի զարգացում է ունեցել մանկապարտեզի վերանորոգումը։ Մեկ նախադասությամբ ուզում եմ ամփոփել Ձեր կատարած աշխատանքը՝ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի։ Սա հենց այդ դեպքն է››,- ասաց Հովհաննես Ղազարյանը։
Առաջիկայում մանկապարտեզի հաճախողների թիվը կհասնի 50-ի, իսկ գյուղի 11 ընտանիքում այս տարի երեխայի ճիչ կլցվի:

 

Արմինե Գևորգյան