Բավ է պառակտվել
22-04-2019 15:35

Քաղաքացու օրը սիմվոլիկ կարելի է ճանապարհ փակել. Արարատ Միրզոյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկություն չունի թե ինչի վրա է ծախսվելու քաղաքացու օրվա համար նախատեսված 124 մլն դրամը; Ասում է,որ այս օրն իր համար կարևոր օր է ու հիշեցնում, որ նախորդ տարի, երբ Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեցին ու ինքը մի քանի ընկերների հետ մնաց միանձնյա:
«Այսօրվանից սկսած ամեն օր էլ տոն է մինչև ավելի լավ ու կարևոր իրադարձություններ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան բանակցությունները, որից մի քանի ժամ անց Փաշինյանն ու իրենց մյուս գործընկերները ձերբակալվեցին»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Քաղաքացու օրվա համար 124 մլն դրամ հատկացնելու արդարացված լինել-չլինելը մեկնաբանել է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«ՀՀ-ում, հատկապես սոցիալական ոլորտում, միշտ կան բազմաթիվ խնդիրներ: Մենք կարող ենք որևէ ծրագիր չիրականացնել, մի քիչ ծայրահեղացնում եմ, եթե մինչև վերջին հյուղակի, վերջին անօթևանի հարցը չլուծվի, մինչև վերջին կարիքավորի հարցը չլուծվի: Բայց հասկանում ենք, որ սա հավերժ պրոցես է, և բոլոր երկրներում էլ կան հարցեր, որտեղ ավելի մեծ ուշադրություն կարելի է հատկացնել: Եվ մյուս կողմից գերի մնալ դրան ու ձեռնպահ մնալ այլ ծրագրերի իրականացումից, այդքան էլ խոհեմ չէ»,- ասաց Միրզոյանը;

ԱԺ նախագահի կարծիքով՝ ի վերջո պետք է կայացնել քաղաքացու ինստիտուտը «Հեղափոխությունն, ի վերջո, քաղաքացու զարթոնք և քաղաքացու հաղթանակ էր, իսկ տարիներ շարունակ պետությունն ու մարդիկ կարծես առանձին էին ապրում, և երբ դա հաղթահարվեց ու քաղաքացիները հրաժարվեցին ապրել այդ խաղի կանոններով, ապա պետք է այդ գիտակցությունը հետագայում ամրապնդվի: Պետք է տոն անել, նաև սիմվոլիկ ձևով ճանապարհներ փակել»,-ասաց Միրզոյանը: