Բավ է պառակտվել
16-08-2018 16:19

Հանրահավաքի օրը Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի (Տեսանյութ)

 

Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի անցկացման հետ կապված Երևանի կենտրոնում կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը, իսկ կայանումը՝ կարգելվի, տեղեկացնում է Երևանի ճանապարհային ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում իր կառավարման 100 օրվա արդյունքներն ամփոփելու համար:
Ըստ հաղորդակցության, այդ օրն առավոտյան 07:00 –ից մինչև երեկոյան 22:00-ը կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի տարածքում, Ամիրյան փողոցի՝ դեպի հրապարակ տանող Ամիրյան-Զաքիյան հատվածում, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծ պողոտայում՝ Տիգրան Մեծ – Մելիք-Ադամյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, ինչպես նաև Վազգեն Սարգսյան փողոցում, Շահումյանի հրապարակում և Զաքիյան փողոցի Գրիգոր Լուսավորիչ – Խորենացի հատվածում:
Միաժամանակ, 15:00-ից կարգելվի տրանսպորտային միջոցների մուտքը դեպի Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Աբովյան փողոցով՝ սկսած Աբովյան-Թումանյան խաչմերուկից, ինչպես նաև Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից և Վազգեն Սարգսյան փողոցով՝ սկսած Շահումյանի հրապարակից:
Բացի այդ փակ կլինի նաև Իտալիայի փողոցը՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցի հետ խաչմերուկից սկսած: