Բավ է պառակտվել
20-06-2016 11:19

ԵՏՄ–ում ուզում են արգելել «բացասական» խաղալիքների վաճառքը

ԵՏՄ անդամ երկրները քննարկում են վաճառվող մանկական խաղալիքների համար պարտադիր հոգեբանա–մանկավարժական փորձաքննություն սահմանելու հարցը:

Փոփոխությունները նախատեսվում է կատարել Մաքսային միության «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում։ Փոփոխությունների հեղինակները կարծում են, որ դա կլուծի երեխաների առողջության եւ զարգացման վրա բացասական ազդեցություն ունեցող, վաղ եւ ագրեսիա սերմանող մանկական ապրանքների արտադրության եւ վաճառքի խնդիրը։

Նախաձեռնությամբ հանդես է եկել Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարությունը, իսկ ԵՏՄ մյուս երկրները պաշտպանել են այդ նախաձեռնությունը։

Հեղինակների հիմնական գաղափարն այն է, որ խաղալիքները պետք է վաճառքի հանվեն հոգեբանա–մանկավարժական անվտանգության չափանիշներին համապատասխանեու պարագայում։