Բավ է պառակտվել
05-05-2021 12:27

Էջմիածնում սպանվել է 29-ամյա տղամարդ․ նա, ենթադրաբար, հայտնի քրեական հեղինակության թիկնապահներից է

Նախօրեին Էջմիածնում սպանություն է կատարվել։

Հայաստանի Քննչական ծառայությունից հայտնում են, որ մայիսի 4-ին` ժամը 22:35-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժինը բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ: Քիչ անց ստացվել է ևս մեկ ահազանգ այն մասին, որ «կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2000թ. ծնված մեկ այլ երիտասարդ։

Պարզվել է, որ մայիսի 4-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած  անձը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ անկանոն կրակոցներ է արձակել տղամարդկանց ուղղությամբ, որոնք գտնվել են «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ, և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես գրում է shamshyan.com կայքը, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ, ասել են, որ սպանվածը քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) թիկնապահներից էր։ Կայքի տեղեկություններով` նա Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ 29-ամյա Ռազմիկ Սողոյանն է, իսկ հիվանդանոց տեղափոխվածը՝ նույն գյուղի 21-ամյա բնակիչ Վաչագան Գրիգորյանը։ Նա եղել Սողոյանի կողմից վարած ավտոմեքենայում, երբ անհայտ անձը կրակոցներ է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։