Բավ է պառակտվել
29-11-2022 16:50

Էջմիածնում հավատացյալները հնարավորություն կունենան երկրպագել Սուրբ Գեղարդին՝ Հիսուս Քրիստոսին խոցած տեգին

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 3-ին:
Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Այդ օրը Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում մատուռ-մկրտարան կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը:
Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում կմնա մինչև 18։00։
Սուրբ Գեղարդը քրիստոնեական աշխարհի այլ եզակի մասունքների հետ պահվում է Մայր Աթոռի Գանձարան-թանգարանում։