Բավ է պառակտվել
24-07-2019 12:04

Լեհական արտադրության նոր աղբամանների խմբաքանակը հասել է Երևան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանն իր ֆեյբուքյան էջում հայտնել է, որ քաղաքային ադմինիստրացիան ձեռք է բերել 192 աղբաման։ “Օգոստոսի կեսին աղբամանների ընդհանուր թիվը կկազմի 2,2 հազար։ Համաձայն պայմանագրի՝ Սանիտեքը պարտավորվել էր տեղադրել 16հազ աղբաման, սակայն փաստացի դրանց թիվը կազմում է շուրջ 4,5 հազար”,- նշել է Կուբատյանը։

Ավելի վաղ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրապակայնորեն իր դժգոհությունն էր հայտնել մայրաքաղաքի աղբահանության և ձնամաքրման օպերատոր “Սանիտեք” ընկերության անբավարար աշխատանքի կապակցությամբ, ընդգծելով, որ երևանցիներն այլևս չեն հանդուրժի աշխատանքի նման որակ։

Ընթացիկ տարվա գարնանը ընկերությունը երկու անգամ տուգանվել է մայրաքաղաքում աղբահանության ոլորտում պարտականությունները չկատարելու համար․ առաջին անգամ՝ 13մլն դրամ (ավելի քան 26,8հազ դոլար), իսկ երկրորդ անգամ՝ 26մլն դրամ (54,1դոլար)։

Մինչդեռ օրերս Սանիտեքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվել է ֆինանսկան դժվարությունների մասին, որոնք պայմանավորված են նաև քաղաքապետարանի կողմից կիրառվող չարդարացված և անհամաչափ պատժամիջոցներով։ Sanitek International ընկերությունը 24,7մլն դրամի (շուրջ 51,8 դոլարի) հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաաքապետարանի։