Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան ադամանդ ներկրելու փորձի մասին։
Ուղևորի զննության արդյունքում հայտնաբերվել է 6 պոլիէթիլենային փաթեթվածք՝ լցված ադամանդանման քարերով՝ ընդհանուր 14 գրամ քաշով: Նրա մոտ առկա է եղել նաև 1 փաթեթ՝ լցված ադամանդանման քարերով՝ ընդհանուր 29 գրամ քաշով և 3 դատարկ այլ փաթեթ։ Հայտնաբերված ադամանդանման քարերի ընդահանուր քաշը կազմել է շուրջ 43 գրամ:
Կազմվել է արձանագրություն։

Բավ է պառակտվել