Բավ է պառակտվել
23-04-2020 20:07

Ռուսաստանից Երևան կժամանի ավելի քան 230 ՀՀ քաղաքացի

Սանկտ-Պետերբուրգից չարտերահին չվերթ իրականացնող “Ուրալյան ավիանընկերություններ”-ի ինքնաթիռը գտնվում է Երևանի ճանապարհին, հայտնել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից։

Սանկտ-Պետերբուրգ - Մոսկվա - Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։

"Համատեղ ջանքերով հաջողվեց կազմակերպել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք”,- նշվել է հաղորդագրությունում։

Նույն ինքնաթիռով Երևան կհասցվեն ռուսական կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը տրամադրված կորոնավիրուսի ախտորոշիչ թեստերն, ինչպես նաև ռեագենտներ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

“Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում “Տաշիր” բարեգործական հիմնադրամին այս չվերթով վերադարձող քաղաքացիներին տոմսերով ապահովելու համար”,- ասվել է հաղորդագրությունում։

Դեսպանությունում հիշեցրել են, որ Հայաստան հասնելուն պես քաղաքացիները 14 օր կգտնվեն պարտադիր կարանտինում։

Ապրիլի 6-ին և 7-ին երկու չարտերային չվերթով Ռուսաստանից Հայաստան է վերադարձել ավելի քան 400 քաղաքացի, ապրիլի 13-ին երրորդ չարտերային չվերթով ժամանել է 230-ն, իսկ չորրորդ չարտերային չվերթով հայրենիք կվերադառնա ևս 230 քաղաքացի։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցրել է կանոնվոր և չարտերային ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ։ Սահմանված ռեժիմը մեծ դժվարություններ առաջացրեց Ռուսաստանում գտնվող շուրջ 2 հազար Հայաստանի քաղաքացիների համար, ովքեր զրկվեցին ինչպես հայրենիք վերադառնալու, այնպես էլ Ռուսաստանում ապրելու հնարավորությունից։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ։ Ընդ որում, մարտի 24-ին հայտարարված արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տեղաշարժի և որոշ տիպի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները գործում էին մինչև ապրիլի 12-ը ներառյալ։ Ապրիլի 13-ին կառավարությունը որոշում կայացրեց երկարաձգել ԱԴ-ն ևս մեկ ամսով՝ մինչև մայիի 14-ի ժամը 17։00-ն ներառյալ։

Ապրիլի 23-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1523 հաստատված դեպք։ Ապաքինվել է 659 քաղաքացի, մահացել՝ 24-ը։