Բավ է պառակտվել
21-11-2022 22:44

Նոյեմբերի 23-ին որոշ փողոցներ Երևանում պարբերաբար կփակվեն

Երևանում կայանալիք արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ, հայտնել են ոստիկանության մամլո ծառայությունից, չնշելով փողոցնեի անվանումները։

Նոյեմբերի 23-ին տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստը վարելու է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Բելառուսի Հանրապետության նախագահ

Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպմանը կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։