Բավ է պառակտվել
03-09-2016 16:56

Երեւանում 26-ամյա կինը քառյակ է ունեցել (լուսանկարներ)

Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 3-ին, 26-ամյա կինը չորս երեխա է ունեցել: Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը հայտնեց, որ կինը ծննդաբերել է իրենց մոտ կեսարյան հատման ճանապարհով:

Նշենք, որ 26-ամյա կինը 2 տղա եւ 2 աղջիկ է ունեցել: Հետաքրքրական է, որ կինը բնական ճանապարհով՝ ոչ արհեստական բեղմնավորմամբ է քառյակ ունեցել: