Բավ է պառակտվել
19-07-2019 18:13

Երևանում 27-ամյա տղամարդը դանակով սպանել է մորը և վիրավորել հորը

Երևանում 27-ամյա տղամարդը դանակով սպանել է մորը և վիրավորել հորը։

Ուրբաթ օրը, ժամը 03։45-ին Էրեբունիի ոստիկանական բաժնում հեռախոսազանգ է ստացվել “Էրեբունի” բժշկական կենտրոնից այն մասին, որ Նոր Արեշ 16-րդ փողոցում գտնվող տնից բժիշկները բուժհիմնարկ են տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը գիտակցության չգալով մահացել է ճանապարհին։

Ոստիկանությունը և քննիչները պարզել են, որ մահացած 61-ամյա Անժելա Կ-ն և վիրավորված Գասպար Ա-ն բնակվում էին նույն փողոցի 52/1 տանը։ Պարզվել է, որ Անժելան և Գասպարն ամուսիններ էին, իսկ դանակով հարվածները հասցրել է նույն հասցեով բնակվող նրանց 27-ամյա որդին՝ Արման Ա-ն։

Պարզվել է նաև, որ դրանից հետո Արմանը ինքն իրեն էլ է վիրավորել։ Տաք հետքերով նրան հայտնաբերել են, զինաթափել և տեղափոխել Էրեբունիի ոստիկանական բաժին։

Հարուցվել է քրեական գործ Հայաստանի ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանություն) և 34-104-րդ հոդվածի 1 մասի (Սպանության փորձ) հատկանիշներով։