Բավ է պառակտվել
31-01-2022 14:11

Երևանում ավտոմեքենաների սեփականատերերը բողոքում են ԱՊՊԱ-ի թանկացման դեմ. բախումներ են եղել ոստիկանության հետ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

Երկուշաբթի Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, տեղի ունեցավ ավտոմեքենաների սեփականատերերի և տաքսու վարորդների բողոքի ակցիան, ովքեր դժգոհ են ԱՊՊԱ վճարների սպասվող թանկացումից։

Ինչպես տեղեկացվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում, 2022 թվականի փետրվարի 7-ից ուժի մեջ են մտնում ԱՊՊԱ-ի հաշվարկման նոր կանոնները, որոնց համաձայն, մասնավորապես, բազային սակագները կավելանան 1500-3000 դրամով (ավելի քան 3-6 դոլար):

ՀՀ կառավարության շենքի դիմաց վարորդներն իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել են Հանրապետության հրապարակում՝ պահանջելով հաշվի առնել իրենց դժգոհությունը։ Դեպքի վայր են տեղափոխվել ոստիկանական ուժեր։

Ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, մի քանի անձ բերման է ենթարկվել, իսկ մի քանի մեքենան հեռացվել է էվակուատորով։