Բավ է պառակտվել
23-06-2022 13:21

Երևանում Ժամանակավորապես կփակվի է տրանսպորտային առանցքային հանգույցներից մեկը

Ազատության պողոտա - Դավիթ Անհաղթի փող. («Լամբադա») տրանսպորտային հանգույցի նորոգմամբ պայմանավորված՝ հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Կոմիտասի պողոտա (շուկայի կողմից) - Ազատության պողոտա (դեպի «Հաղթանակ» զբոսայգի) ուղղությունը:

Հիշեցնենք, որ գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն), իսկ 2-րդ փուլը՝ Դ. Անհաղթ փողոցից- Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմ) ուղղությունների նորոգմամբ: Այդ հատվածներում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհները վերաբացվել են: Տրանսպորտային հանգույցի 3-րդ ուղղությունը վերաբացելու և 4-րդ ուղղությունը ժամանակավորապես փակելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ:

«Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասվում է հայտարարությունում:

Երևանի կենտրոնը փակվում է․ մայրաքաղաքում սկսվում են անհնազանդության զանգվածային ակցիաներ
Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է․ ՌԴ ԳՇ պետ
24-ժամյա ջրանջատում Երևանի շրջաններից մեկում՝ մայրուղային ջրատարի վթարի պատճառով
Պայթյուն Աշտարակի բանկերից մեկում․ կա զոհ և տուժածներ
Ադրբեջանը 10 րոպե կրակել է հայկական գյուղի ուղղությամբ․ պատգամավոր