Բավ է պառակտվել
02-12-2022 16:08

Երևանում փակ կլինեն կենտրոնի մի շարք փողոցներ և կարգելվի է մեքենաների կայանումը ՄՀՀ-ի հարակից տարածքում

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին՝ ժամը 16․00-ից, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։

Մասնավորապես փակ կլինեն․

Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից,
Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից,
Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից,
Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։

Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին, ժամը 12․00-ից սկսած, ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին։

Քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին արգելվելու է մեքենաների կայանումը մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Մանկական Եվրատեսիլի» հանդիսատեսին ու այցելուներին կթույլատրվի իրենց մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում և հարակից ավտոկայանատեղիներում։

Ինչպես Բրազիլիայի հրապարակից, այնպես էլ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի շրջակայքից, ավտոբուսները, անվճար երթուղիով, երգի միջազգային մրցույթի այցելուներին կտեղափոխեն մարզահամերգային համալիր։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն (տեսանյութ)
Երևանի կենտրոնում Մաշտոցի պողոտայի տարբեր հատվածներում 3 և 6 ժամով կդադարեցվի երթևեկությունը
Վթարի պատճառով Երևանի կենտրոնը կջրազրկվի
Երևանի կենտրոնում օրը ցերեկով սպանություն է կատարվել
Երևանի կենտրոնում և ծայրամասերից մեկում 12-ժամյա ջրանջատում է լինելու